Հարցումների ամփոփում։ Արմեն Ոսկանյան

Արի։ Պարոն Ոսկանյան, ներկայումս ՀՀ կրթական համակարգում կա՞ն հիմնախնդիրներ, հարցեր, որոնց մասին կուզեիք խոսել։

Պարոն Ոսկանյան։ Այժմյան ժամանակաշրջանում այնքան բարդ և հակասական է կրթական հիմնախնդիրների հարցը, որ որևէ բան առանձնացնել կամ նշելն այնքան էլ նպատակահարմար չէ։ Առաջնահերթությունները շատ են և դրանց ուղղությամբ լուծումներն իրականացվում են։ Հատկապես վերջին տարիներին, երբ կատարվեց նոր չափորոշիչների ներդրում, կրթական համակարգի համապատասխանեցում, համաշխարհային կրթության համահավասարեցման ձգտում։

Նախկինում նույնպես ծառացած խնդիրներ որպես այդպիսին չեն առանձնացվել։ Երբ Հայաստանում որոշվեց անցում կրթական եռաստիճան համակարգի, որը ևս մեկ ձև էր համաշխարհային կրթության համահավասարեցման, բխեցին այն խնդիրները, որոնք առաջացան այս համակարգից։ Նաև խնդիր էր ուղղորդված ուսուցումը․ բնագիտական և հումանիտար կրթությունների բաժանումը։ Այդ բաժանումները կան, սակայն պետք է լինեն որակական փոփոխություններ և համապատասխանեցում միջազգային չափորոշիչներին։ 

Արի։ Մեր կրթական համակարգն ու՞նի որևէ ազդեցություն ԽՍՀՄ կրթական համակարգից, մնացե՞լ են որևէ բաղադրիչներ։ Եթե այո, դա խանգարու՞մ է մեր համակարգին, թե՞ կայունացնում է այն։

Պարոն Ոսկանյան։ Միանշանակ ազդեցությունը կա։ Որոշ ասպեկտներով շատ է խանգարում, որովհետև Սովետական կրթական համակարգին բնորոշ էր քարացվածությունն ու քաղաքականացվածությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սակայն ԽՍՀՄ կրթական համակարգն ուներ նաև դրական արտահայտություններ հատկապես տեխնիկական կրթության բնագավառում, կրթական համակարգի անընդհատությունը, պարտադիր ուսուցումը։ Մեզ մոտ նույնպես պարտադիր կրթություն է, սակայն դրա կիրառման և ապահովման հնարավորությունները շատ ավելի ցածր են, քան սովետական հասարակարգի պայմաններում։ 

Այն ամեն ինչը, որ մենք այժմ կիրառում ենք Սովետից հետո, պետք չէ կիրառել։ Բայց մենք չենք կարողանում դա փոխարինել ավելի նոր, ճկուն, արդիական և սովորողին նպատակաուղղված համակարգով։ Պետք է լինի սովորողակենտրոն համակարգ։ 

Այժմ ցանկացած տեխնիկական ուղվածությամբ ԲՈՒՀ ունի իր հումանիտար կոմպոնենտը։ Առանց հումանիտարի, տեխնիկական կրթությունը չի կարող զարգանալ և ընդլայնվել։ Երկուսի համակցությունը շատ կարևոր է։ Այն հոսքը, որն ընտրում է սովորողն իր համար, ընդհանուր կրթության սահմաններում պարունակում է երկու կրթություններն էլ միաժամանակ, այստեղ ուղղակի ժամաքանակի տարբերությունն է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started