Տրիոլետ՝ դասերի երկարելու մասին

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,

Դասերն երկար են, մենք էլ մարդ ենք։

Շատերը, սակայն, ինձ չեն հասկանում,

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,

Փնտրում եմ իմ հանգստի ժամը,

Ցավոք, չգիտեմ՝ այն երբ է գալու։

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,

Բոլորս մարդ ենք, էակ հողեղեն։

Ջրոլորտ։ ջրի օգտագործումը, կարևորությունը

Ինչու՞ է ջուրն անհրաժեշտ մարդու օրգանիզմին

Գրեթե ամեն օր մենք լսում ենք այն պնդումը, որ օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմել: Երբեմն էլ կարծիքներ են հնչում, որ օրական որոշակի քանակությամբ ջուր խմելով՝ մենք ավելի առողջ ենք դառնում, ստանում ավելի շատ էներգիա, ինչպես նաև ազատվում ավելորդ կիլոգրամներից։ Վերջապես որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել ամեն օր և ինչպե՞ս հասկանալ, թե որն է անհրաժեշտ նորման:

Ջուրը մարդու օրգանիզմի հիմնական քիմիական կոմպոնենտն է։ Քաշի 50-70%-ը կազմված է ջրից։ Այն արյան պլազմայի հիմքն է, ինչպես նաև մասնակցում է ջերմակարգավորման և նյութափոխանակության բոլոր գործընթացներին։ Ջրի օրական պահանջը կանանց համար 2.7 լիտր է, իսկ տղամարդկանց համար՝ 3.7 լիտր։ Սա վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակին, որի մեջ մտնում է ինչպես սովորական ջուրը, այնպես էլ մյուս հեղուկ մթերքներից ստացվող ջրի քանակությունը։

Այս թվերը կախված են օրգանիզմի հեղուկի կորստի քանակից` թոքերով, մեզի միջոցով, քրտինքի միջոցով և այլն։ Տղամարդկանց մարմնի ընդհանուր մակերեսը և մկանային զանգվածն ավելի մեծ է, այդ պատճառով էլ հեղուկի կորուստը ևս շատ է: Առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է: Ուստի, երբ մարդն իր օրգանիզմից ջուր է կորցնում, արյան պլազմայում գտնվող նյութերը դառնում են չափազանց կենտրոնացված, և օրգանիզմը սկսում է ջրի պակաս զգալ:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել օրգանիզմում ջրի պակասը

Ջրազրկումը օրգանիզմում ջրի ընդհանուր քանակի դեֆիցիտն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով։ Սա տեղի է ունենում, երբ օրգանիզմի ջրի կորուստը գերազանցում է ջրի ընդունմանը, հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդության կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Եթե ցանկանում եք խուսափել ջրազրկումից, ապա վերոնշյալ դեպքերում անհրաժեշտ է շատացնել ընդունվող հեղուկի քանակը:

Օրգանիզմում ջրի պակասը կարող է առաջացնել ջրազրկում՝ իրենից բխող բազմաթիվ բարդություններով։ Սա հատկապես վերաբերում է երեխաներին։ Միշտ պետք է ուշադիր լինել, թե երեխան վերջին անգամ երբ է ջուր խմել և որքան։ Թեթև ջրազրկումն առաջացնում է գլխապտույտ, հոգնածություն, տրամադրության անկում։

Արտահայտված ջրազրկման դեպքում էլ ի հայտ է գալիս ծարավի զգացողություն, գլխացավեր, ընդհանուր անհանգստություն, ախորժակի կորուստ, մեզի ծավալի նվազում, հոգնածություն, մինչև անգամ գիտակցության կորուստ։ Ջրազրկման ժամանակ 50 անց մարդկանց մոտ մեծանում է հաճախակի հիվանդանալու հավանականությունը: Այդ պատճառով, հատկապես շոգ եղանակին անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել։

Ինչու՞ չկա «օրը 2 լիտր ջուր» նորմա

Օրգանիզմին անհրաժեշտ է հեղուկի որոշակի քանակ։ Կանանց դեպքում, ինչպես արդեն նշվեց, դա 2.7 լիտրն է, տղամարդկանց համար` 3.7 լիտրը։ Սակայն այս թվերը վերաբերում են ընդհանուր հեղուկի քանակին, ոչ թե միայն ջրին։ Այն մարդիկ, որոնց սննդակարգում գերակշռում են ապուրները, միրգն ու բանջարեղենը, սովորական ջրի պահանջն ավելի քիչ կունենան, քանի որ վերոնշյալ մթերքները մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում։

Այն պնդումը, թե օրական ջուր խմելու չափաբաժինը պետք է հարմարեցնել մարմնի զանգվածին, վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակությանը, և ոչ միայն սովորական ջրին։ Ջրի օգտագործման հստակ չափաբաժին չկա, այն կախված է տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, թե որքան հաճախ է քրտնում մարդը, եղանակային պայմաններից:

Բազմաթիվ գործոններ կան, որոնցով պայմանվորված է հեղուկի ընդունման չափաբաժինը: Հենց այդ պատճառով էլ չկա ֆիքսված ջրի քանակություն, որ մարդը պետք է խմի, որովհետև ամռանը հեղուկի օգտագործման չափաբաժինը լրիվ այլ է, ձմռանը՝ այլ: Օրինակ 46 կգ քաշ ունեցող մարդն օրվա ընթացքում կարող է խմել մինչև 2-3 լիտր հեղուկ, իսկ 150 կգ քաշ ունեցող մարդը՝ 4-5 լիտր: Այդ «2 լիտրը» պայմանական թիվ է:

Ինչպե՞ս ընտելացնել օրգանիզմը ջուր խմելուն

Եթե մարդը սովոր չէ հաճախակի ջուր խմելուն, ապա կարելի է աչքի առջև միշտ ջուր ունենալ: Քանի որ ծարավի զգացողությունը հաճախ անտեսվում է, այն բթանում է, և հնարավոր է, որ օրգանիզմը չպահանջի ջուր, այսինքն ծարավի զգացողությունը շատ քիչ լինի, այդ պատճառով պետք է օրգանիզմը վարժեցնել ջուր խմելուն:

Միշտ պետք է ջուր խմել, երբ առկա է ծարավի զգացողություն։ Ցուցումը հետևյալն է՝ ըմպել ջուր՝ առաջնորդվելով ծարավի զգացումով, ինչպես նաև ուշադրություն դարձնել մեզի գույնին (այն չպետք է մուգ լինի): Փորկապության, չոր մաշկի, գլխացավերի, տրամադրության անկման դեպքերում փորձագետը խորհուրդ է տալիս լրացուցիչ հեղուկ ընդունել: Այս բոլոր դեպքերում պետք է վարժեցնել օրգանիզմն ավելի շատ ջուր կամ հեղուկ օգտագործելուն։

Շոգ եղանակին շատ կարևոր է շատացնել ընդունվող հեղուկի քանակը։ Բալանսը պահելու համար կրկին պետք է առաջնորդվել ծարավի զգացողությամբ: Ամբողջ օրվա ընթացքում պետք է ապահովել ջրի հասանելիությունը` պայուսակում կամ մեքենայում, տանը սեղանին միշտ պետք է ջուր դրված լինի։

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

  1. Շատ մարդկանց մոտ ուղեղը ծարավի ազդանշանը զգում է որպես քաղցի ազդանշան, ուստի հաճախ մարդիկ սնունդ են ընդունում, այնինչ օրգանիզմը ընդամենը ջրի պահանջ ուներ։
  2. Չնայած իր անսահման առողջարար հատկություններին, ջուրը կարող է նաև տոքսիկ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Եթե մարդը մեկ ժամվա մեջ 2-3 լիտր ջուր խմի, հնարավոր է անգամ դրանից մահանա։
  3. Ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան: Դրանք պարզապես գոյություն չունեն, քանի որ կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին:
  4. Թեյը և նույնիսկ սուրճը ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր պնդումները, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո, շարունակում են հեքիաթներ մնալ:
  5. Թեյի կամ սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկի ընդունում պետք է համարել առանց շաքարի և,իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը։

Creative writing: One gloomy day

There once was a bachelor living in an abandoned house, located in the vacant land. He lived there for many years, all alone and solitary. Nobody has ever seen or heard about that man, except the police, who implemented a visit once a year to make sure that everything’s fine.

And on one gloomy day, during their annual visit, the police were surprised that the bachelor was vanished out of sight. So, he explored the house, went through all the rooms and explored all the floors. He found bloody steps on the floors, and it was obvious they had a fight earlier.

Until he went to check the basement. The officer opened the door and the frigid cold hit him in the face. He went on exploring the basement and was shocked as he saw a dead corpse on the floor. Noticing a peril, the officer’s dog started to bark. And the bark was getting louder and louder as it was approaching the dead body.

Soon, they caught the bachelor who wasn’t far from the house, obviously didn’t manage to escape that far.

The detectives had a heated debate on the latest actions. Soon, assembling all the facts and instructions, it was visible that the man devised a plan to escape from the police by eliminating all the clues. But it was unforeseen for them to discover another murder…

À la gare

Կայարանում

Հաճախորդ: Բարև Ձեզ, ես կցանկանայի պատվիրել
գնացքի տոմսեր, խնդրում եմ։
Աշխատակից: Այո, պարոն: Ո՞ր ուղղությամբ։
Հաճախորդ։ Դե, ինձ հետադարձ ուղևորություն է պետք՝ Փարիզ-Լիլ, մեկնումով՝ չորեքշաբթի ժամը 15-ին և վերադարձ՝ ուրբաթ ժամը 17-ին։ Ժամերից տեղյակ չեմ։
Աշխատակից։ Այսպիսով, դուք կարող եք ընտրել արագընթաց գնացքով ուղևորությունը՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ, առավոտյան 6-ից մինչև 9-ը: Մեկնումը Փարիզից։
Հաճախորդ։ Մեկնումը ժամը 8-ի սահմաններում հիանալի կլինի։
Աշխատակիցը։ 7:58, ուրեմն։ Ժամանումը՝ 9:02: Իսկ վերադարձի համար Դուք ունեք արագընթացի բոլոր ժամերը՝ սկսած 15:00-ից:
Հաճախորդը։ Ժամը 18:00-ին, այդ դեպքում:
Աշխատակից: Լավ, ժամը 18։00։ Ժամանումը Փարիզ՝ 19:04։ Առաջի՞ն կարգի, թե՞ երկրորդ։
Հաճախորդ: Երկրորդ։
Աշխատակից։ Ծխողների՞ սրահ, թե՞ չծխողների։
Հաճախորդ։ Չծխողների:
Աշխատակից։ Զեղչ ունե՞ք:
Հաճախորդ։ Ոչ, չեմ կարծում:
Աշխատակից։ Ուրեմն կկազմի 92 եվրո:

Vocabulaire

  • le TGV (train à grande vitesse) – արագընթաց գնացք
  • On attend le train sur le quai – սպասել գնացքին կառամատույցում
  • On doit composter le billet – հետաձգել տոմսը
  • le départ ≠ l’arrivée – մեկնում ≠ ժամանում
  • les horaires de train – գնացքի ժամանակացույց
  • un aller simple (A->B) – ուղղակի գնալ
  • un aller-retour (A->B->A) – գնալ-վերադառնալ
  • une réduction (-20%) – զեղչ
  • en première (classe), en seconde (classe) – առաջին (կարգ), երկրորդ (կարգ)
  • fumeurs ≠ non fumeurs – ծխողների ≠ չծխողների

Les exercices

  1. Le client va à Lille pour une journée.-Vrai
  2. Il n’y a pas de tra in le matin.-Vrai
  3. Le client ne voyage pas en première.-Faux
  1. Je prends le train. – Quel train?
  2. Tu prends les billets? – Quels billets?
  3. Je pars demain soir. – À quelle heur?
  4. Il rentre bientôt. – Quel jour?
  5. Je pars avec des amis. – Quels amis?
  6. Nous allons à la gare. – Quelle gare?
  7. Le train est entré en gare. – Sur quel quai?
  8. Je voudrais du fromage. – Quel fromage?
  9. Il parle avec les clients. – Quels clients?
  10. Elle achète des croissants dans une boulangerie.-Dans quelle boulangerie?
  1. Pour ses voyages en train, le vieux monsieur a une réduction de 25%.
  2. Le train part à 14h02. Le départ est à 14h02.
  3. Le TGV arrive à 19h24. L’arrivée est à 19h24.
  4. Avant de monter dans le train, on doit composter le billet qu’on a acheté.
  5. On attend le train sur le quai.
  6. Le billet en seconde classe et moins cher qu’en première.
  7. François n’aime pas la cigarette, il prend un billet de train non-fumeurs.

2/3/23

  1. was started
  2. was developed
  3. is used
  4. are made
  5. was sent
  6. are eaten, are ordered
  1. was invented
  2. was called
  3. connected
  4. set up
  5. allowed
  6. be completed
  7. created
  8. were used
  9. didn’t become
  10. were followed
  11. were launched
  12. are sold
  1. The business was started in 2012.
  2. Over ten million dollars were invested in the business.
  3. The euro isn’t used in Switzerland.
  4. When was the first message sent?
  5. The paper was invented about 4000 years ago by the Chinese.
  6. Millions of items are bought and sold online every day.

Ո՞վ է Ռեյչլ Ջոունսը

Ճանաչենք արվեստագետին

Ռեյչլ Ջոունսը նկարիչ է, ով ապրում և աշխատում է Լոնդոնում։ Նրա արվեստի գործերը նկարված են յուղամատիտներով և պաստելներով, որոնք նա միախառնում է տարբեր ձևերով: Նա օգտագործում է գույների մի ամբողջ բազմազանություն: Ռեյչլը կիսվել է նկարիչ դառնալու իր ուղու մի քանի դրվագներից՝ Չիզենհեյլի հիմնական դպրոցի աշակերտների հետ, կարդացեք նրանց հարցերից մի քանիսը ստորև.

Ք.Պ.։ Ինչո՞ւ է Ձեր արվեստն այդքան վերացական:

Ռ.Ջ.։ Այն վերացական է, քանի որ երբեմն, կարծում եմ՝ դժվար է իրերի մասին խոսել հստակ պատկերներով, և եթե ինչ-որ բան վերացական է, այն կարելի է մեկնաբանել տարբեր կերպ:

Ք.Պ.։ Ի՞նչն է ձեզ ոգեշնչել Ձեր նկարներում բերաններ պատկերել:

Ռ․Ջ.։ Դուք շատ տարբեր բաներ եք զգում Ձեր բերանում, և Ձեր բերանը մարմնի այն կետն է, որտեղ մտնում և դուրս են գալիս իրեր, և ձեր բերանում կան շատ տարբեր զգացումներ և հյուսվածքներ:

Փորձե՛ք ինքներդ

Ռեյչլը ուսումնասիրում է գույները և ինչպես ենք մենք կապում այն զգացմունքների հետ: Օրինակ, շատերը կարող են ասել, որ կարմիրը հիշեցնում է իրենց զայրույթի զգացումը, կամ դեղինը ուրախությանն է, բայց ի՞նչ են նրանք արտահայտում քեզ համար: Գույնը կարող է լինել խորհրդավոր, հիասթափեցնող կամ միգուցե մի բան, որը նույնիսկ անվանել չեք կարող:

Հաջորդ անգամ, երբ ստեղծագործում եք, ինչո՞ւ չեք մտածում այն մասին, թե ինչպես կարող եք տարբեր գույներով նկարագրել զգացմունքները այնպես, ինչպես նախկինում չեք արել: Դուք կարող եք նաև միավորել գույների տարբեր համակցություններ և տեսնել, թե արդյո՞ք դրանք յուրահատուկ են:

Ձեզ պետք կգա․

  • Պաստելներ կամ յուղամատիտներ
  • Թուղթ

Չմոռանա՛ք կիսվել Ձեր արած նկարներով։

Ռեյչլ Ջոունս 2021

Ծանոթագրություն ուսուցիչների համար

Ամեն ինչ իր արժեքն ունի. այդ ամենը կարելի է վերածել քեզ համար յուրահատուկ մի բանի։

Ռեյչլ Ջոունս

Դիտեք այս ֆիլմը Ձեր դասարանի հետ՝ նրանց ծանոթացնելու գործող ժամանակակից արվեստագետի հետ և ոգեշնչելու ինքնուրույն արվեստ ստեղծելու համար:

Այս ֆիլմի ընթացքում դուք կարող եք գտնել շատ հետաքրքիր և նոր ուղիներ Ձեր աշակերտների համար՝ զարգացնելու իրենց նկարչության, գծագրության և նշագրման հմտությունները: Աշխատելով այս տեսանյութի հուշումների հետ՝ Ձեր դասարանը կարող է սովորել, թե ինչպես արձանագրել այն, ինչ զգում է գույնի և ձևի միջոցով՝ բնազդային կերպով ստեղծելով հնարավոր նյութերի լայն շրջանակ: Ռեյչլ Ջոունսն իր զգացմունքներն արտահայտելու համար օգտագործում է հաստ, գունավոր յուղամատիտներ. ինչպե՞ս կարող եք Ձեր դասարանին ոգեշնչել՝ նույնն անելու:

Բնագիր հոդվածը կարդացեք այստեղ։

Design a site like this with WordPress.com
Get started