Սովորողի իրավունքները

Սովորողն իրավունք ունի․

  • Ստանալ նախարարության կողմից հաստատված հավասար ու լիարժեք կրթություն
  • Կրթություն ստանալ հեռավար տարբերակով
  • Ազատորեն դիմել ցանկացած ուսումնական հաստատություն
  • Ազատորեն արտահայտելու իր կարծիքն ու տեսակետը այս կամ այն խնդրի վերաբերյալ
  • Դասավանդողի կամ ծնողի օգնությամբ ինքնուրույն կազմելու իր ուսումնական առարկայական ծրագիրը
  • Մասնակցել նախարարության և ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ցանկացած կրթական-ժամանցային միջոցառման

Սովորողը պարտավոր է․

  • Իր կատարած աշխատանքով ու վարքագծով հաշվետու լինել դասավանդողներին
  • Դասերին ներկայանալ համապատասխան աշխատանքային գործիքով (գիրք, տետր, նոութբուք, և այլն)
  • Տիրապետել դպրոցում խաղաղ համակեցության ու համագործակցային կանոններին և լիովին ենթարկվել դրանց
  • Ճանաչել ու հարգել այլ սովորողների ու դասավանդողների իրավունքներն ու իր հնարավորությունները
  • Դասերին ապահովել իր ներկայությունն ու մասնակցությունը

Մեկնաբանություն

Դասավանդողի կամ ծնողի օգնությամբ ինքնուրույն կազմելու իր ուսումնական առարկայական ծրագիրը

Այստեղ խոսքը գնում է հիմնական կրթությունն ավարտած սովորողի մասին, ով արդեն պետք է սովորի ավագ դպրոցում։ Նա արդեն գիտի իր ապագա ուղին ու զարգացման ճանապարհը, մասնագիտությունը, ուստի կարող է գիտակցել՝ ինչ է իրեն անհրաժեշտ սովորել առաջնայինը։ Դասավանդողի և/կամ ծնողի օգնությամբ սովորողը կարող է մշակել ու նախագծել տվյալ ուսումնական առարկայի առարկայական ծրագիրն ու հետաքրքրությունների ոլորտը։ Այս գործընթացը կարող է միավորել նույն հետաքրքրությունն ու հետագա մասնագիտության նույն ոլորտն ընտրած սովորողներին՝ ավելի արդյունավետ կազմակերպել ուսումը ավագ դպրոցներում։

Տիրապետել դպրոցում խաղաղ համակեցության ու համագործակցային կանոններին և լիովին ենթարկվել դրանց

Այս կետը որոշ չափով արտահայտված է հոդված 20-ի 15-րդ կետի առաջին մասով․ կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները։ Սակայն վերոնշյալ կետին առանձին ուշադրությամբ անդրադառնալուս պատճառն այն է, որ հենց սրանով է պայամանավորված ուսումնական հաստատությունում արդյունավետ ու լիարժեք ուսուցանման կազմակերպումը։ Եթե յուրաքանչյուր սովորող տիրապետի խաղաղ համակեցության կանոններին և չանցնի այն սահմանը, որից այն կողմ սկսվում են մեկ ուրիշի իրավունքները, մենք մեր դպրոցներում կունենանք բարեկեցության ու համակեցության գերազանց կազմակերպում։ Եվ դպրոցում արդյունավետ ուսուցման կազմակերպման առաջին նախապայմանը հենց բարեկեցության ապահովումը պետք է լինի, որին կարելի է հասնել միմիայն սովորողներին դրա կանոնների մասին իրազեկելով և հարկադրաբար ենթարկելով դրանց։

One thought on “Սովորողի իրավունքները”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started