Հասարակական և պետական կազմակերպությունները։ Ընդհանուր բնութագիրը, տարբերությունները

Մինչև յուրաքանչյուրին առանձին անդրադառնալը, առանձնացնենք այն հիմնական տարբերությունները, որոնք ունեն հասարակական և պետական կազմակերպությունները։

Հիմնական դրույթներ

Հասարակական կազմակերպություն

1. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

2. Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ։

3. Կազմակերպությունը ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը:

Պետական կազմակերպություն

1. Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը

Հասարակական կազմակերպություն

2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «հասարակական կազմակերպություն» բառերը:

3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով անվանում:

7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքերում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։

8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է:

Պետական կազմակերպություն

3. Պետական կազմակերպությունն ունի անվանում, որը պետք է ներառի «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը, ինչպես նաև ցուցում` պետական կազմակերպության գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ:

4. Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Պետական կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

6. Պետական կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն անվանմամբ կլոր կնիք: Պետական կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

Սեփականությունը, գույքը

Հասարակական կազմակերպություն

3. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) Կազմակերպության անդամների ներդրումները.

2) Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները).

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

4) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները.

5) դրամական մուտքերը պետական բյուջեից.

6) նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները.

7) հանգանակությունները.

8) օրենքով չարգելված այլ միջոցներ:

Պետական կազմակերպություն

Հոդված 4

 1. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադրի կողմից որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ: Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադիրը չի կարող որպես սեփականություն հանձնել նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ գույք, եթե օրենքով կամ հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

3. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

4. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է պետական կազմակերպությունը:

5. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

Առանձին հոդվածներ, կետեր, որոնց կուզեմ անդրադառնալ

Այժմ անդրադառնամ յուրաքանչյուր օրենսգրքում առանձին կետերի, որոնք ըստ իս կարևոր ու էական դեր են խաղում կազմակերպությունների գործունեության առանձին կարևոր մասերում։

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության անդամները

4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից:

6. Կազմակերպության անդամը կարող է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հեռացվել Կազմակերպությունից:

7․ Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:

Կազմակերպության ստեղծումը

2. Կազմակերպության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է նրա հիմնադիր ժողովի որոշմամբ:

3. Կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ:

6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ), եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ:

Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագիրը

1. Կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձինք միմյանց հետ կարող են կնքել Կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիր, որը պարունակում է`

1) տեղեկություններ Կազմակերպություն հիմնադրող անձանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, (այսուհետ՝ նույնականացնող տվյալներ).

2) մինչև Կազմակերպության պետական գրանցումը հիմնադրող անձանց գործողությունների իրականացման կարգը.

3) Կազմակերպություն հիմնադրող անձանց իրավունքները և պարտականությունները.

4) Կազմակերպությանը՝ հիմնադրող անձանց կողմից գույք հանձնելու պայմանները, եթե գույքի հանձնում նախատեսվում է.

5) Կազմակերպության հիմնադիր ժողով գումարելու կարգը։

2. Եթե Կազմակերպություն հիմնադրել ցանկացող ֆիզիկական անձը`

1) մինչև տասնչորս տարեկան է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը.

2) տասնչորսից մինչև տասնութ տարեկան է և օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված չէ, ապա պայմանագիրը կնքվում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Կազմակերպության հիմնադիր ժողովը

1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց օրինական ներկայացուցիչները), ինչպես նաև Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք:

2. Եթե Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են պայմանագիր, ապա հիմնադիր ժողովը գումարվում է Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:

3. Հիմնադիր ժողովը`

1) ընդունում է որոշում Կազմակերպության հիմնադրման մասին.

2) հաստատում է Կազմակերպության կանոնադրությունը.

3) ընտրում է (նշանակում է) այն անձին կամ անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրավասու են առանց լիազորագրի ներկայացնելու Կազմակերպությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են.

4) կազմավորում (ընտրում) է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումն ընդունվում է միաձայն, 2-րդ կետով սահմանված հարցով որոշումն ընդունվում է մասնակիցների ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) ժողովի գումարման կամ կազմակերպման օրը և վայրը.

2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավելի լինելու դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց քանակը.

3) ժողովի օրակարգը.

4) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.

5) հիմնադիր իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը:

6. Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը:

Պետական կազմակերպություն

Հոդված 8.Պետական կազմակերպության հիմնարկները, ներկայացուցչությունները և մասնաճյուղերը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան` պետական կազմակերպությունը կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ: Պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը կամ ներկայացուցչություններն ստեղծվում են հիմնադրի որոշմամբ, իսկ հիմնադրի կողմից ուղղակիորեն նախատեսված դեպքում` լիազորված պետական մարմնի որոշմամբ:

2. Պետական կազմակերպության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումն իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետությունում պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

Հոդված 12.Պետական կազմակերպության կառավարման մարմինները

1. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):

2. Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման, խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող և (կամ) այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորում:

Հոդված 13.Պետական կազմակերպության հիմնադիրը

1. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.

ե) պետական կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

զ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

է) պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ը) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

3. Պետական կազմակերպության հիմնադիրը սույն հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված իր լիազորությունները կարող է վերապահել լիազորված պետական մարմնին, իսկ գործադիր մարմնի նշանակման լիազորությունը` նաև կոլեգիալ կառավարման մարմնին:

Եզրակացություն

Ընդհանուր առմամբ, պետական և հասարակական կազմակերպություններն ունեն նմանություններ, սակայն երկուսի մասին խորը ուսումնասիրություններ կատարելով, էական տարբերությունները պարզ են դառնում։ Երկուսն էլ ոչ առևտրային, շահ չհետապնդող կազմակերպություններ են, հիմնականում տարբեր են ստեղծման, պետական գրանցման և հիմնադրի պարտականությունները, սակայն նմանություններ կան կազմակերպությունների գործունեության պետական երաշխիքների, անդամների և ղեկավար մարմինների պարտավորությունների մեջ։ Տարբեր են հիմնադրման կարգն ու ընդհանուր ժողովների անցկացման ձևը, գործադիր և օրենսդիր այլ մարմինների գործունեությունը, կանոնադրության որոշ հիմնարար կետեր։ Տարբեր են նաև սեփականության, գույքի աղբյուրները։ Մնացած մի շարք առանձնահատկություններ՝ կապված առանձին մարմինների, լիազորված անձանց և այլ անդամների գործունեության, պարտավորությունների, շահերի և իրավունքների մասին, կարելի է տեղեկանալ ավելի խորը ուսումնասիրելով Քաղաքացիակա օրենսգրքի համապատասխան օրենքները։

Օգտագործված աղբյուների ցանկ՝

One thought on “Հասարակական և պետական կազմակերպությունները։ Ընդհանուր բնութագիրը, տարբերությունները”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started