«ԷդուԷքսպո» 2024 հանրակրթական ցուցահանդես։ Ծրագիր

Կազմակերպիչ՝ RippleFlow կրթական-ինքնազարգացման կազմակերպություն

Աջակից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀՀ ԿԳՄՍՆ

Պաշտոնական կայք՝

2024 թվականի հունիսի 17-19-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է «ԷդուԷքսպո» 2024 հանրակրթական ցուցահանդեսը՝ «Կրթությունն ու գիտելիքը մեկ վայրում» խորագրով։ Էքսպոյի հիմնական ուղղվածությունը ԲՏՃ բնագավառն ու ոլորտի առարկաներն են։ Էքսպոյի նպատակն է ներկայացնել և հանրայնացնել հանրակրթական դպրոցների սովորողների, սովորողների խմբերի «ԲՏՃ» բնագավառում աշխատանքները և նախագծային փաթեթները։ Ինչպես նաև այցելուներին ծանոթացնել ոլորտի տարբեր ուղղություններին, նորարարություններին և առաջարկվող հնարավորություններին։

Խնդիր

«ԲՏՃ» ոլորտի նորարարությունների, հայտարարությունների և առաջարկվող հնարավորությունների արդյունավետ տարածումը, դրանց հետ ծանոթացումն ու հանրության կողմից լիարժեք ընկալումը։ Մեր կողմից առանձնացված մի շարք խնդիրների ծանոթացեք հետևյալ կետերում․

  • «ԲՏՃ» առարկաների դասավանդումը իրականացվում է հիմանակում տեսական ուղղվածությամբ, իսկ գործնականը՝ ոչ լիարժեք,
  • Ռեսուրսների առկայության պակաս կամ ոչ արդյունավետ օգտագործում,
  • Դպրոցականների մոտ կա «ԲՏՃ» առարկաների հանդեպ հետաքրքրության և մոտիվացիայի պակաս, ցածր առաջադիմություն,
  • Կրթություն – աշխատաշուկա կապի բացակայություն, անորոշություն,
  • «ԲՏՃ» ոլորտի և հանրության միջև տեղեկատվության սահմանափակ հասանելիություն,
  • Արդյունավետ թիրախային լսարանի բացակայություն։

Լուծում

Երկարաժամկետ նախագծերի իրականացում «ԲՏՃ» ոլորտում, մասնավորապես սովորող-սովորեցնող նախագծերի համակարգում, բնագավառի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցային նախագծերի և տեղեկատվական դասընթացների մշակում և իրականացում, տվյալ ուղղություններով հետաքրքրված ու շահագրգիռ լսարանների հետ կապերի հաստատում, ամրապնդում տվյալ նախագծերի շրջանակում։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started