Հետազոտական աշխատանք։ Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Սովորող՝ Արի Ագոփ

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Նոյեմբեր ամսվա ընթացքում հետազոտական աշխատանքս ունեցավ ավելի մեծ գործնական արդյունք։ Ամսվա ընթացքում ամփոփել եմ այն հարցումները, որոնք անցկացրել եմ կրթահամալիրի Հետազոտական վարժարանում՝ դասավանդողների մասնակցությամբ։ Ղեկավարիս առաջարկով սկսել եմ հարցումներ անցկացնել նաև կրթական այլ հաստատություններում, ընդ որում՝ հանրակրթական մեկ և մասնավոր երկու դպրոցներում։

Քանի որ հետազոտական աշխատանքս գրեթե ամբողջությամ դաշնային է, ղեկավարիս հետ քննարկել և առանձնացրել ենք համացանցում և այլ տիրույթներում առկա համապատասխան ուսումնասիրության նյութեր, հոդվածների և հարցազրույցների ցանկ, որոնց ուսումնասիրության արդյունքներն ու եզրահանգումները կամփոփեմ բլոգումս մինչ դեկտեմբեր ամսի առաջին կես։

Հետազոտությունս ավելի լայնորեն ծավալելու համար հարցումները նախատեսում եմ անցկացնել նաև համայնքային դպրոցների ղեկավարության հետ և արդեն ունեմ ձեռք բերված պայմանավորվածություն մեկ համայնքային դպրոցի ղեկավարության հետ։

Մինչև դեկտեմբերի ամսվա առաջին կես նախատեսում եմ ավարտին հասցնել աշխատանքիս առաջին գլուխը, որը ներառում է կրթական հիմնախնդիրների ուսումնասիրությանը, դրա տեսակները հայկական կրթական համակարգում, տարբերակիչ առանձնահատկությունները կրթական հաստատությունների միջև և անցնել երկրորդին, որտեղ էլ կանդրադառնամ արտասահմանյան կրթական հաստատությունների ուսումնասիրմանն ու ՀՀ կրթության հետ համեմատությանը։

Design a site like this with WordPress.com
Get started