Կամավորություն «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Համառոտ նկարագրություն

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական կամավորական աշխատանքը, այս անգամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հետ համագործակցությամբ։ Կամավորությունը կրում է մշակութային բնույթ, որի ընթացքում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն «Արամ Խաչատրյան» համերգասրահ, կծանոթանանա պատմամշակութային շինությանն ու դրա պատմությանը, կլինեն այնպիսի վայրերում, որոնց մուտքն արգելված է այցելուների համար և կծանոթանան շինության ամեն մի հատվածին։ Կամավորական բուն աշխատանքների ընթացքում կամավորները կօգնեն համերգասրահին տարբեր միջոցառումների կազմակերպչական հարցերում, սկսած միջոցառումների նախապատրաստական աշխատանքներից մինչ հյուրերի դիմավորում։ Այսպիսով, կամավորները ոչ միայն հնարավորություն կունենան զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, այլև մշտապես լինել համերգասրահի տարբեր միջոցառումների ու համերգների հանդիսատեսը, մշակութային մի մասն ու կազմակերպչական գործի ակտիվ աջակիցը։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման կամավորություններ մշակութային կենտրոններում։
  • Մշակութային է․ Կամավորները մշտապես գտնվելու են համերգասրահի մշակութային իրադարձությունների կենտրոնում և դա ևս մեկ մղում է նրանց համար, որպեսզի այցելեն տարբեր մշակութային կենտրոններ, սիրեն և գնահատեն երաժշտությունն ու տարածեն իրենց շրջապատներում։
  • Շարունակական է․ Ինչպես և մեր մյուս կամավորությունները, այս կամավորական աշխատանքը նույնպես անժամկետ է։ Մեր նախագծային թիմն աշխատում է կամավորության շրջանակում հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին և հետաքրքրվողներին։ Ըստ այդմ, կամավորների կազմը 2-3 ամիսը մեկ փոխվելու է, համալրվելու և ապահովելու կամավորական նոր տեղեր։

Նախագծի նպատակները՝

  • Երիտասարդությանը ծանոթացնել կամավորական աշխատանքի կարևորությանն ու անհրաժեշտությանը,
  • Պատանիների շրջանում տարածել հայկական և արտասահմանյան մշակույթը, երգն ու երաժշտությունը,
  • Երիտասարդներին մշտապես տեղեկացված պահել մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային տարբեր միջոցառումների և համերգների, մշակութային իրադարձությունների մասին,
  • Պատանիների մոտ զարգացնել հաղորդակցման, թիմային աշխատանքի, կազմակերպչական, առաջնորդական և մի շարք այլ հմտություններ,
  • Ապագա երաժիշտների համար ուղի հարթել դեպի ցանկալի կարիերա և ապագա մասնագիտություն։

Ընթացքը /Քայլերը/՝

  • Համագործակցություն «Արամ Խաչատրյան» համերգասրահի հետ,
  • Կամավորների հավաքագրում, ընտրություն,
  • Կամավորների թրեյնինգ, նախապատրաստում,
  • Կամավորական խմբի էքսկուրսիա «Արամ Խաչատրյան» համերգասրահով,
  • Շաբաթական առնվազն մեկ անգամ կազմակերպել կամավորական աշխատանք համերգասրահում,
  • Անհրաժեշտ աջակցության տրամադրում համերգասրահի կազմակերպչական թիմին,
  • Կամավորական խմբի և աշխատանքային թիմի հետ պարբերական հանդիպումների կազմակերպում «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Արդյունքը՝

  • Ակտիվ կամավորների հետ մշտական կապերի ապահովում,
  • Կամավորների համար մասնագիտական, աշխատանքային կապերի և համագործակցությունների ձեռքբերում,
  • Կամավորության արդյունքների վերլուծում և գնահատում,
  • Նոր համագործակցային կապերի ստեղծում,
  • Մշակույթի տարածում երիտասարդների շրջանում,
  • Մասնակիցների պորտֆոլիոյի զարգացում։

Կարևոր հղումներ՝

One thought on “Կամավորություն «Արամ Խաչատրյան» համերգասրահում”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started