Հետազոտական աշխատանք։ Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Սովորող՝ Արի Ագոփ

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Նոյեմբեր ամսվա ընթացքում հետազոտական աշխատանքս ունեցավ ավելի մեծ գործնական արդյունք։ Ամսվա ընթացքում ամփոփել եմ այն հարցումները, որոնք անցկացրել եմ կրթահամալիրի Հետազոտական վարժարանում՝ դասավանդողների մասնակցությամբ։ Ղեկավարիս առաջարկով սկսել եմ հարցումներ անցկացնել նաև կրթական այլ հաստատություններում, ընդ որում՝ հանրակրթական մեկ և մասնավոր երկու դպրոցներում։

Քանի որ հետազոտական աշխատանքս գրեթե ամբողջությամ դաշնային է, ղեկավարիս հետ քննարկել և առանձնացրել ենք համացանցում և այլ տիրույթներում առկա համապատասխան ուսումնասիրության նյութեր, հոդվածների և հարցազրույցների ցանկ, որոնց ուսումնասիրության արդյունքներն ու եզրահանգումները կամփոփեմ բլոգումս մինչ դեկտեմբեր ամսի առաջին կես։

Հետազոտությունս ավելի լայնորեն ծավալելու համար հարցումները նախատեսում եմ անցկացնել նաև համայնքային դպրոցների ղեկավարության հետ և արդեն ունեմ ձեռք բերված պայմանավորվածություն մեկ համայնքային դպրոցի ղեկավարության հետ։

Մինչև դեկտեմբերի ամսվա առաջին կես նախատեսում եմ ավարտին հասցնել աշխատանքիս առաջին գլուխը, որը ներառում է կրթական հիմնախնդիրների ուսումնասիրությանը, դրա տեսակները հայկական կրթական համակարգում, տարբերակիչ առանձնահատկությունները կրթական հաստատությունների միջև և անցնել երկրորդին, որտեղ էլ կանդրադառնամ արտասահմանյան կրթական հաստատությունների ուսումնասիրմանն ու ՀՀ կրթության հետ համեմատությանը։

Հետազոտական աշխատանք։ Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Սովորող՝ Արի Ագոփ

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Հոկտեմբեր ամսվա ընթացքում աշխատել եմ հետազոտականիս ներածական մասի վրա, որը ներառում էր հետազոտության նպատակների, խնդիրների սահմանումը, արդիականության ընդգծումը և անդրադարձը աշխատնքի ընդհանուր բնութագրին և էությանը։

Ամսվա ընթացքում նաև անցկացրել եմ հարցումներ կրթահամլիրի տարբեր դասավանդողներից և ղեկավարությունից։ Հարցումներ եմ կատարել ընդհանուր 9 դասավանդողից, ինչի արդյունքում աշխատանքս ավելի հստակ ուղղություններ ունեցավ և կոնկրետություն մտցրեց թիրախային երևույթների, հիմնախնդիրների ուսումնասիրման մեջ։ Հարցումների ամփոփումը կարող եք գտնել իմ բլոգի համապատասխան բաժնում մինչև ամսվա վերջ։

Հարցումների ամփոփումից հետո էլ կմեկնարկի հաջորդ՝ աշխատանքի ամենակարևոր փուլը, որտեղ ղեկավարիս խորհրդով կառանձնացնեմ հատուկ կետեր ու երևույթներ, որպեսզի հստակեցնենք հետագա ուսումնասիրման ծավալները։

Հետազոտական աշխատանք։ Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Սովորող՝ Արի Ագոփ

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Սեպտեմբեր ամսվա ընթացքում հասցրել եմ ղեկավարիս՝ ընկեր Աննայի հետ նախնական ուսումնասիրել թեմայիս հետաքրքրության ոլորտները, առանձնացնել դրանցից կարևորները և սահմանել հետազոտության թիրախային կետերը։ Որոշեցինք սկզբնականորեն սահմանել աշխատանքի նպատակները, խնդիրները, որոնց միջոցով հասնելու ենք նպատակին։ Այդ ամենը սահմանելուց հետո, սկբնական գործնական քայլը լինելու է դասավանդողների, մասնագետների հետ հարցումների անցկացումը, որի արդյունքներն էլ մինչ սեպտեմբերի ավարտը կհրապարակեմ իմ բլոգում։

Design a site like this with WordPress.com
Get started