Ռոմանովներ և Նիկոլայ երկրորդ

Ռոմանովների կենսագրությունը

Ռոմանովներ, ռուսական իշխանական տոհմ (1347-1613), Ռուսաստանի թագավորներ (1613-1721), Ռուսաստանի կայսրեր (1721-1917)։ Միաժամանակ կայսերական իշխանությանը զուգահեռ՝ Լեհական թագավորներ, Լիտվայի և Ֆինլանդիայի մեծ իշխաններ, Օլդենբուգի և Հոլշթայն-Հոտտորպի դուքսեր, Մալթայի օրդենի մեծ մագիստրոսներ։ Գահից հրաժարվել են 1917 թվականին։

Պետրոս Մեծի (1682-1725) դստեր՝ Ելիզավետա Պետրովնայից (1741-1761) հետո Ռոմանովների ուղիղ գիծն ընդհատվում է. 1762 թվականի հունվարի 5-ին գահ են բարձրանում Հոլշթայն-Հոտտորպի դուքսերը։ Պետրոս Մեծի մյուս դուստրը՝ Աննա Պետրովնան, ամուսնացել էր Կառլ-Ֆրիդրիխ Հոլշթայն-Հոտտորպցու հետ, և նրանց որդին՝ Կառլ Պետեր Ուլրիխ Հոլշթայն-Հոտտորպցին ճանաչվում է կայսերական տան անդամ և թագադրվում որպես Պետրոս III։ Վերջինիս կինը՝ Սոֆիա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ Ցերբստ Դորնբուրգը սպանում է նրան և գահ բարձրանում որպես Եկատերինա II կայսրուհի (1762-1796)։

Փաստեր Ռոմանովների մասին

ՌՈՄԱՆՈՎՅԱՆ ՈՉԽԱՐ, մուշտակատու կոպտաբուրդ ոչխարների ցեղ։ Բուծել են Ցարոսլավլի նահանգի գյուղացիները XVIII–XIX դդ․, տեղական կարճապոչ հս․ ոչխարների ընտրության և զույգ ընտրության միջոցով հաշվի առնելով մուշտակատվության լավագույն հատկանիշները։ Անվանումը ստացել է տարածման սկըզբնավայրի՝ Ռոմանովո–Բորիսոգլեբյան գավառի (այժմ՝ Տուտաևյան շրջ․ Ցարոսլավլի մարզում) անունից։ Ռ․ ո–ներից ստացվում է լավագույն ոչխարենի։ Առավել արժեքավոր է 6–8-ամսական գառների մորթին։ Բուրդը պարունակում է մեծ քանակով աղվամազ, որն ըստ երկարության գերաճում է քստամազի և առաջացնում օղակաձև գեղեցիկ գանգուրներով խոպոպիկներ։ Նորածին գառների բրդածածկը սև է, իսկ սեռահասուն ոչխարներինը՝ երկնագույն երանգներով մոխրագույն։ Մուշտակների ու քուրքերի բուրդը չի լմկվում, իսկ դրանց հակառակ երեսը նուրբ է։ Ոչխարներին խուզում են տարեկան 3 անգամ։ Խոյերի միջին բրդատվոլթյունը՝ 2,5–3,5, իսկ մաքիներինը 1,4–1,7 կգ է։ Միջին կենդանի զանգվածը համապատասխանաբար 65–75 և 48–55 կգ է։ Պտղատվությունը 100 մաքուց 230–250 գառ է (առանձին մաքիներ երբեմն ծնում են մինչև 8 գառ)։ Տարածված է ՌՍՖՍՀ հս․ և հս–արլ․ մարգերում և Բելոռուս․ ՍՍՀ–ում։ Ռ․ ո–ները օգտագործ– վում են կոպտաբուրդ ոչխարների բարելավման համար։

ՌՈՄԱՆՈՎՆԵՐ, բոյարական տոհմ, 1613-ից՝ ցարական, 1721-ից՝ կայսերական դինաստիա Ռուսաստանում, կառավար ել են մինչև 1917-ի փետրվարը։ Ռ–ի նախահայրը փաստացի հայտնի Անդրեյ Իվանովիչ Կոբիլան է (XIV դ․ կես)։ Մինչև XVI դ․ սկիզբը Ռ–ի նախնիները անվանվել են Կոշկիններ, այնուհետև՝Զախարիններ։ Ռ–ի տոհմահայրը Ռոմանի 3-րդ որդի Նիկիտա Ռոմանովիչն էր, որի որդիներից առավել հայտնի էին Ֆեոդորը (հետագայում՝ պատրիարք Ֆիլարետ) և Իվանը։ 1613-ին Զեմստվային ժողովը ցար է հռչակել Ռոմանի ծոռ, Ֆեոդորի (Ֆիլարետի) որդի Միխայիլին, որն իշխել է 1613– 1645-ին։ Այնուհետև ռուս, գահին տիրել են Ալեքսեյ Միխայլովիչը (1645–76), Ֆեոդոր Ալեքսեևիչը (1676–82), Պետրոս I Մեծ Ալեքսեևիչը (1682–1725, որի օրոք Ռուսաստանը դարձավ կայսրություն, իսկ Պետրոս I՝ առաջին կայսրը), Եկատերինա I (Պետրոս I-ի կինը) (1725–27), Պյոտր II (Պետրոս I-ի թոռը, որի մահով վերջանում է Ռ–ի ուղիղ արական սերունդը) (1727–1730), Աննա Իոանովնան (Ալեքսեյ Միխայլովիչի թոռը) (1730–40), Ելիզավետա Պետրովնան (Պետրոս I-ի դուստրը, որի մահով վերջացավ նաև Ռ–ի դինաստիայի կանացի ճյուղը) (1741–61), սակայն Ռ․ ազգանունը կրեցին Հոլշտեյն–Դոտտորպյան դինաստիայի ներկայացուցիչները․ Պյոտր III (Պետրոս I-ի թոռը) (1761–62), ապա կինը՝ Եկատերինա II (1762 – 96), այնուհետև նրանց որդին՝ Պավել I (1796–1801) և նրա ժառանգները՝ Ալեքսանդր I (1801-25), Նիկոլայ I (1825–55), Ալեքսանդր II (Նիկոլայ I-ի որդին, 1855–81), Ալեքսանդր III (Ալեքսանդր II-ի որդին, 1881 –94), Նիկոլայ II (Ալեքսանդր III-ի որդին) (1894–1917)։

Ռ–ի դինաստիան տապալվեց 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ժամանակ [1917-ի մարտի 2 (15)-ին Նիկոլայ II ստորագրեց գահից հրաժարականը]։ 1918-ի հուլիսին Եկատերինբուրգում (այժմ՝ Սվերդլովսկ), ուր աքսորված էր ցարական ընտանիքը, սպիտակգվարդիականների հարձակման սպառնալիքի պայմաններում, Ուրալյան մարզային սովետի որոշմամբ Նիկոլայ II և նրա ընտանիքը գնդակահարվեցին։ Ռ–ի առանձին ներկայացուցիչներ վտարանդվեցին։

Նիկոլայ երկրորդ

Նիկոլայ II-ը հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ տանը գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո 1885–90 թթ-ին հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892 թ.), անգլիական բանակի ծովակալ (1908 թ.) և ֆելդմարշալ (1915 թ.):

1889 թ-ից մասնակցել է Պետական խորհրդի աշխատանքներին, Ռուսաստանում ուղևորությունների ժամանակ ուղեկցել է հորը: 1890 թ-ին ձեռնարկել է ծովային ճանապարհորդություն դեպի Հեռավոր Արևելք: 1894 թ-ին դարձել է կայսր: 1896 թ-ին տիկնոջ` կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ ճանապարհորդել է Եվրոպայում. Ֆրանսիայում մասնակցել է «Ռուսական շաբաթին», Մեծ Բրիտանիայում` Բալմորալի բանակցություններին, որտեղ շոշափվել է նաև արևմտահայության խնդիրը: 

1905 թ-ի հունվարի 9-ին բռնկված հեղափոխական ցույցը զենքով ճնշելուց հետո, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, հոկտեմբերի 17-ին ստիպված ընդունել է մանիֆեստ «քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին: Սկսվել է Ստոլիպինյան հողային բարեփոխումը (1906 թ.): 1907 թ-ին Ռուսաստանը դարձել է Անտանտի անդամ, որի կազմում էլ մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.): 

Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ:

1914 թ-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային: 1915 թ-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները: Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել  Փետրվարյան հեղափոխությունը (1917 թ.): Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների` ավելի քան 300-ամյա արքայատան անկումով. միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից` հօգուտ եղբոր` Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն:

Ժամանակավոր կառավարության հրամանով Նիկոլայ II-ը և նրա ընտանիքը ձերբակալվել են, իսկ 1918 թ-ի հուլիսի 17-ին բոլշևիկները նրանց գնդակահարել են:

Նիկոլայ II-ի օրոք ռուսական արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ է ունեցել Հայկական հարցը: Կայսրը, սակայն, անտարբեր էր Օսմանյան կայսրությունում 1894–96 թթ-ի հայերի կոտորածների նկատմամբ: Նա Արևմտյան Հայաստանի գրավումը Ռուսաստանի համար համարել է անշահավետ, «շատ թանկ ձեռնարկում»: 1908 թ-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն (1858–65 թթ.) և հասարակական գործիչ Մինաս Չերազին. նրանք խնդրում էին Ռուսաստանի օգնությամբ վերարծարծել Հայկական հարցը: Սակայն կայսրը խուսափել է որոշակի խոստումից` սահմանափակվելով Թուրքիայի քրիստոնյաների հանդեպ Ռուսաստանի համակրանքի մասին ընդհանուր դատողություններով:

1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը: Սակայն պատերազմի ժամանակ Նիկոլայ II-ը հրաժարվել է Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու իր խոստումից, իսկ 1915 թ-ի օգոստոսին ցրել է հայկական կամավորական գնդերը և դրանց հենքի վրա ստեղծել միացյալ գումարտակ: 1916 թ-ի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Արևմտյան Հայաստանը ճանաչվել է ռուսական ազդեցության գոտի, իսկ ավելի ուշ` պատերազմի իրավունքով գրավված տարածք: 

Նիկոլայ II-ի ներքին քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել հայ իրականության համար. 1903 թ-ին ընդունվել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, փակվել են հայկական դպրոցները: Սակայն համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905–07 թթ.) ազդեցությամբ 1905 թ-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստիպված ստորագրել է Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը: 

Նիկոլայ II-ն արժանացել է Սբ Անդրեյ Նախավկայի (1868 թ.), Սբ Ալեքսանդր Նևսկու (1868 թ.), Սբ Վլադիմիրի IV աստիճանի (1890 թ.), Սբ Գեորգիի IV աստիճանի (1915 թ.) և այլ շքանշանների:

2000 թ-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին Նիկոլայ II-ին և նրա ընտանիքին դասել է սրբերի կարգը և դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր:

Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ավարտից և ավստրո-հունգարական զորքերից Սերբիայի ազատագրումից հետո Բելգրադում տեղադրվել է Նիկոլայ II-ի հուշարձանը: 

Նկարահանվել են կայսրին և նրա ընտանիքին նվիրված ֆիլմեր («Նիկոլայ և Ալեքսանդրա», 1971 թ., «Հոգեվարք», 1981 թ., «Արքայասպանը», 1991 թ., «Ռոմանովներ. Թագակիր ընտանիքը», 2000 թ., և այլն):

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started