15/9/23

  1. usually goes
  2. is talking
  3. aren’t eating
  4. Is air travel getting
  5. calls
  6. do babysitters generally earn
  7. You’re always coming
  8. I don’t go, I always try
  9. does stop
  10. takes
  1. often gets up
  2. Do you speak
  3. I’ve already bought
  4. I’ve ever had
  5. does work
  6. has never eaten
  7. has already booked
  8. Does Melanie need
Read More

Հոմանիշներ, բառերի իմաստային բացատրություններ

  • անրջել-անրջանքի մեջ ընկնել, երազել
  • գանահարել-սաստիկ ծեծել, գանակոծել
  • աղերսել-թախանձագին աղաչել, ողոքել
  • ամիճ-աղանդեր, զանազան մրգերի խառնուրդ
  • անթացուպ-հենակ, ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ
  • կռուփ-բռունցք
  • ակութ-փոքրիկ թոնիր, կերակուր եփելու օջախ
  • գեղմ-բուրդ
  • գուղձ-կոշտ հողակտոր
  • ամեհի-անսանձ, անզուսպ, կատաղի
  • ուրույն-յուրահատուկ, ինքնահատուկ, առանձնահատուկ, առանձնակի
  • զգլխիչ-գլխին խփող, հարբեցնող
  • բագին-զոհասեղան, զոհարան
  • բավիղ-լաբիրինթոս
  • անդաստան-դաշտ, արտ, հանդ
  • ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
  • նոխազ-արու այծ
  • վեմ-միակտոր պինդ քար, սալաքար, ապառաժ
  • ազնավուր-ազնիվ, ազնվական
  • աստանդական-այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող
  • ասպնջական-հյուրընկալ, վանատուր, եկվորին օթևան տվող
  • բեղուն-արգասալից, պտղաբեր, բեղմնավոր
  • արամբի-մարդու գնացած, ամուսնավոր (կին)
  • ստերջ-չծննդաբերող, ծնունդ չունեցող՝ չտվող, ամուլ, անպտուղ (առավելապես կենդանիների մասին)
  • տխեղծ-պակասավոր, արատավոր
Կարդացեք Ավելին

Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան

Քաղաքականությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։ Այն ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Տեսական քաղաքագիտությունը լուծում է գիտական հարցեր՝ կապված քաղաքական գործունեության մասին հիմնարար գիտելիքների ձևավորման հետ։ Կիրառական քաղաքագիտությունը ուղղակի պատասխանում է ինչի՞ համար և ինչպե՞ս հարցերին, զբաղվում է քաղաքականությունից բխող խնդրային որոշակի իրավիճակների վերլուծությամբ։

Կարդացեք Ավելին

Ազատագրական շարժումները XVII դարի 30-80-ական թվականներին

Հայկական ինքնավարությունը Արցախում

Նադիրը հաղթեց թուրքական զորքերին և դուրս քշեց աֆղաններին։

Առանց Ռուսաստանի միջամտության, Նադիր շահը լավ հարաբերություններում էր գտնվում հայերի հետ։

Նադիր շահը հայեր-իրանականների համար շատ բարեփոխություններ է կատարել (ազատեց Էջմիածնի հարկերի կալվածքները, ըստ արժանվույն գնահատեց և մեծացրեց աշխարհիկ և հոգևորահայ իշխանավորներին)։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։

1735թ․ Եղվանդի ճակատամարտում Նադիրը հաղթում է թուրքերին և ստիպում է օսմանյան հրամանատարությանը դուրս բերել իր զորքերը այսրկովկասյան տարածաշրջանից։ Արևելյան Հայաստանը և Արևելյան Վրաստանը Էրզրումում կնքված պայմանագրով ճանաչեցին Իրանի գերիշխանություն։ Նույն տարում Նադիրը դարձավ Պարսկաստանի շահը։

1736թ․ Նադիրը Արցախը Գանձակից բաժանելով, դարձնում է դրանք առանձին վարչական միավորներ:Մելիքությունները սկսեցին անվանել Խամսայի հինգ մելիքությունները, որի սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինջև Արաքս գետը։ Մելիքների կառավարիչ է նշանակվում Դիզակի մելիք Եգանուն, որը միավորում էր նաև մյուս մելիքների ռազմական ուժերը։

Ստեղծվեց հայկական պետական կազմավորում, ինքնավարությանը մասնակցում էին նաև հոգևոր իշխանությունը՝ Գանձասարի կաթողիկոսությունը, ինչի օգնությամբ ինքնավարությունը ամրապնդվում էր։

1747թ․ Նադիր շահի մահից հետո Արարատյան երկրի և Արցախի մելիքական իշխանությունները չկարողացան դիմակայել նոր մարտահրավերներին։ Նրանք աստիճանաբար կորցրեցին քաղաքական, անկախության ձեռք բերելու հնարավորությունը։

Կարդացեք Ավելին

Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս «Կապիկի թաթը»

Կյանքում ոչ մի բան մեզ հենց այնպես չի տրվում։ Ամենահասարակ բանը ստանալու համար անգամ մարդ մի փոքր մաս իրենից պետք է տա, զոհաբերի։ Մարդկությունը դեռևս հին ժամանակներից միլիոնավոր փորձեր է կատարել ավելի հեշտ ստանալու, ձեռք բերելու իրեն անհրաժեշտ իրը, անձը կամ երևույթը։ Ինչ խոսք, մենք կարողացել ենք տարիների ընթացքում հեշտացնել մեր աշխատանքը՝ խնայելով ավելի շատ ժամանակ։ Բայց ահա մի բան հաստատ է․ մարդկությունը չի կարող առանց որևէ ջանքի, ներդրման կամ զոհաբերության ինչ-որ բան ձեռք բերել, ինչքան էլ մեկ ուրիշն այդպես դա ներկայացնի։

Կարդացեք Ավելին

08/09/23

  1. Բառերի խմբերից ընտրել հոմանիշները։ Բացատրել դրանց իմաստային կամ կիրառական նրբությունները։
    • դրասանգ(գոյական)-թարմ ոստերից ու ծաղիկներից պատրաստված հյուսակ, որով զարդարում են դռները, պատուհանները, պատշգամբները և այլն
    • երիվար(գոյական)-հեծնելու ձի, նժույգ
    • անդուլ(ածական)-դուլ՝ դադար չունեցող, անդադար, անընդհատ, միալար
    • անհողդողդ(ածական)-չտատանվող, աներեր, հաստատուն
    • անգո(ածական)-գոյություն չունեցող, չգո, անհայտ
    • անըստգյուտ(ածական)-անթերի, կատարյալ, անպարսավելի
    • առինքնել(ներգործական բայ)-դեպի իիեն ձգել, գրավել, հրապուրել
    • խծուծել(ներգործական բայ)-խծուծով անցք՝ ճեղք կալնել
    • կարապետ(գոյական)-տվյալ բնագավառի, գործի առաջին ներկայացուցիչը, ճանապարհ բացող, առաջնորդող
    • առհավատչյա(գոյական)-գրավական, երաշխիք; (փոխաբերական) հավատարմության ապացույց
    • աղեղվել(չեզոք բայ)-աղեղի նման լարվել; օդի մեջ աղեղ գծել, թռիչքով աղեղնաձև կիսաշրջան գործել։
  2. Տրված շարքերից ընտրիր հոմանիշային զույգերը
    • գավաթ-ըմպանակ
    • տենդ-դողէրոցք
    • նստվածք-մրուր
    • գոմ-փարախ
    • թել-դերձան
    • նախասրահ-գավիթ
Կարդացեք Ավելին

Ազատագրական շարժումները 17-18 դարերում

17֊րդ դարի երկրորդ կեսը հայոց պատմության մեջ նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները՝ ներքին և արտաքին։ Ներքին նախադրյալների մեջ էականը դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության գիտակցումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում համայնքային կյանքով ապրող բնակչությանը։ Արտաքին գործոնների թվում էր Օսմանյան կայսրության թուլացումը, ինչը ազատագրական պայքարի հաջողության հույս էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։

1645թ. թուրքական պետության և Վենետիկի հանրապետության միջև սկսված պատերազմը թուրքահպատակ ժողովուրդների մեջ օսմանյան լուծը թոթափելու հույսեր արթնացրեց։ Հռոմը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդներին։ Հայազգի գործիչները Հայաստանի ազատագրումը կապում էին եվրոպական երկրների օգնության հետ։ Հայաստանի ազատագրական ծրագրերի ու բանակցությունների ակտիվ մասնակիցներից էր հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը։ 1666թ․ նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական գործիչները ստիպված էին քայլեր կատարել այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ դաշինք ստեղծելու նպատակով։

Կարդացեք Ավելին

RippleFlow նախագծի առաջին հանդիպում-քննարկումը

Նախագծի հիմնադրումից մեկ շաբաթ անց՝ կրթահամալիրի շրջանակներում, տեղի ունեցավ RippleFlow նախագծի առաջին հանդիպում-քննարկումը, որն իրենից ակնկալում էր նախագծի պրեզենտացիոն ներկայացումը, ծանոթացումը ինքնազարգացման կենտրոնի առաքելության, հիմնական գործունեության և զարգացման հնարավոր ուղղությունների հետ։

Հանդիպման ընթացքում հատկապես անդրադարձանք մեր ակումբային և արտադասընթացային գործունեության մանրամասներին, ներկայացրինք RippleFlow նախագծային թիմը և խոսեցինք մեր 1-ին անդամագրության մասին։

Հանդիպմանը ներկա էին ինչպես կրթահամալիրի սովորողները, այնպես էլ մի շարք դասավանդողներ, Ավագ դպրոցի ղեկավարությունը, կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտա Սարգսյանը և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Ներկաները հանդիպման ողջ ընթացքում մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ լսում էին նախագծի էությունը, գաղափարն ու առաքելությունը։

Հանդիպման ավարտին ժամանակ տրվեց հարց ու պատասխանի համար, որի շրջանակում կրթահամալիրի դասավանդողներն ու ղեկավարությունը հանդես եկան մի շարք համագործակցային առաջարկներով, որոնք կօգնեն RippleFlow կրթական նախագծին աճել, զարգանալ և ավելի մեծ թվով սովորողներ ու անդամներ ներգրավել։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started