Մոգական ռեալիզմ

Մոգական ռեալիզմ, ժանր է, որտեղ մոգական տարրերը սովորական, ռեալիստիկ միջավայրի բնական մաս են կազմում։ Չնայած ավելի հաճախ այն համարվում է գրական ժանր, հանդիպում է նաև կինոյում և վիզուալ արվեստում։

Մոգական ռեալիզմի օրինակներից է, երբ կերպարներից մեկն ապրում է սերնդեսերունդ, և ոչ ոք նրա գոյությունը հարցականի տակ չի դնում։ Առաջին հայացքից պատմությունը մոգական տարրեր չի պարունակում, և ամեն ինչ կատարվում է իրական միջավայրում, բայց այդպիսի կերպարը խախտում է իրական աշխարհի կանոնները։ Հնարավոր է՝ հեղինակը կերպարի իրական կյանքի մասին մանրամասներ հայտնի, ինչպիսին է ծննդյան թիվը։ Որոշ այլ փաստեր հնարավորություն են տալիս որոշել նրա տարիքը, ինչի արդյունքում ստացվում է, որ կերպարն ապրում է ավելի քան երկու հարյուր տարի։

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես կոլումբացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող: Լատինական Ամերիկայում հայտնի է նաև Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբիական ներքին և արտաքին քաղաքականությունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնսալոն։ Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հայտնի է իր վեպերով։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started