Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին, 1676 թ․։ Նրա իսկական անունը Մանուկ էր, նրա հոր անունը՝ Պետրոս, մոր անունը՝ Շահրիստանի։ Մանուկն ուներ շատ մասնագիտություններ․ վանական, գրող, թարգմանիչ։ Նրան կոչում էին Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ։ Նա հայտնի է իր Մխիթարյան միաբանությունով։ 20 տարեկանում նա դարձավ քահանա։ Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում։ Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Մխիթար Սեբաստացու բնավորությունը

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Մխիթարն ըմբռնել էր ընկերական կենաց օգուտները, գիտեր, թե միաբանությունը, առանց սիրո և սրտերի միության, սոսկ բանդագուշանք է. անհրաժեշտ էր, որ մտքերն իրար շփվեին և բարքերը՝ իրար սրբագրելու և հղկելու համար, հարկ էր որ խոսքերի և մտածմունքների առնչություն լիներ, որով կապվեին հոգիները:

Այդ ծանր գործը, որ հայտնի է, թէ ինչ մեծ ճարտարություն և շրջահայացություն, որքան ընդարձակ և լուսավոր միտք է պահանջում, իր վրա վերցրեց Մխիթարը, երբ դեռ հազիվ քսանվեց տարեկան երիտասարդ էր:

Փայլում են Մխիթարի գործերի մէջ հավասարապես արիությունն ու խոհեմությունը՝ երկու ամենակարևոր առաքինությունները որևէ առաջնորդի մեջ, որոնք եթե իրենց սահմանում չեն մնում, ապա կա՛մ ի հանդգնություն են ձգում, կա՛մ էլ երկչոտության մեջ են թողնում մարդուն:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ աշակերտներին առավոտից երեկո հսկում էր, ուղղում, կրթում և ուսուցանում: Հոգևոր և ուսումնական կրթության հետ՝ Մխիթարը չէր զլանում նաև կարևոր հանգիստներից, և յուրաքանչյուր հասակին հարմար զիջողություններից:

Մխիթարն ամեն խոսքի, ամեն գրության, ամեն դեպքի մեջ, ամեն անգամ սեր էր քարոզում և շնչում, և հենց ինքն իր ասածի ու գրածի օրինակն էր տալիս:

Մխիթար Սեբաստացին՝ հիմնադիր

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը։

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա։

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Մխիթար Սեբաստացու աշխատությունները

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

One thought on “Մխիթար Սեբաստացու մասին”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started